Հայաստանի 2 ըմբիշներ այսօր կպայքարեն բրոնզե մեդալների համար
Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումների 2-րդ օրը ազատ ոճի 57, 65, 70, 79 և 97 կգ քաշային ըմբիշները կվիճարկեն մեդալները: Հայաստանի ներկայացուցիչներից երկուսը կպայքարեն բրոնզե մեդալների համար: 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը սփոփիչ մրցամարտում նախ կհանդիպի Բելառուսը ներկայացնող Հուսեյն Շախբանովի հետ: Հաղթելու դեպքում նա արդեն կմրցի ռուսաստանցի Նաչին Կուլարի հետ: 70 կգ քաշային կարգում Դավիթ Սաֆարյանը սփոփիչ մենամարտ կանցկացնի ռուսաստանցի Մագոմեդրասուլ Գազիմագոմեդովի հետ: Վերջինիս արգելքը հաղթահարելու դեպքում մեր ըմբիշը 3-րդ տեղի համար մարտում ուժերը կչափի բրիտանացի Նիկոլաե Կոյոկարուի հետ: Ազատ ոճի 61, 74, 86, 92 եւ 125 կգ քաշային ըմբիշներն այսօր կանկացնեն որակավորման մրցամարտերը: Մեր 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը պայքարը կսկսի ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովի հետ մրցամարտով: 74 կգ քաշային Վարուժան Կաջոյանի առաջին մրցակիցը վրացի Ավթանդիլ Կենտչաձեն է, իսկ 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանինը՝ հույն Գեորգիոս Սավուլիդիսը։ 125 կգ քաշային կարգում Անդրանիկ Գալստյանը 1/8 եզրափակիչում ուժերը կչափի լատվիացի Դմիտրիս Միխայլովսի հետ։