Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուխարեստում առաջինը մրցագորգ կելնեն ազատոճայինները

Սպորտ
a1borba-logo

Ապրիլի 8-14-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Առաջինը մեկնարկի դուրս կգան ազատոճային ըմբիշները։ Այդ մրցումներում Հայաստանը կներկայացնեն Վաղինակ Մաթեւոսյանը (57 կգ քաշային կարգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը ( 65 կգ), Դավիթ Սաֆարյանը (70 կգ),  Վարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ)։ Այսօր մերոնցից պայքարը կսկսեն հինգ ըմբիշներ: Երեկ երեկոյան կայացած վիճակահանության արդյունքներով Վաղինակ Մաթեւոսյանը առաջին փուլում կհանդիպի Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեյ Դուկովի հետ: Վազգեն Թեւանյանի առաջին մրցակիցը անգլիացի Ջորջ Ռեմն է, Դավիթ Սաֆարյանինը՝ մոլդովացի Միխայիլ Սավան: Գրիգոր Գրիգորյանը կհանդիպի Ռումինիան ներկայացնող Օմարասխաբ Նաժմուդինովի հետ, իսկ Սարգիս Հովսեփյանը ուժերը կչափի գերմանացի Գենադի Չուդինովիչի հետ: Նախնական փուլի մրցամարտերը կսկսեն Երեւանի ժամանակով 12:30-ին: