Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իզաբելլա Յայլյանը առաջինը կսկսի պայքարը Եվրոպական մեդալի համար

Սպորտ
a1shtanga-1

Ապրիլի 6-ին Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկել է ծանրամարտի 2019թ Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 41 երկրների 325 մարզիկ-մարզուհի (149 ծանրորդուհի, 176՝ ծանրորդ): Հայաստանից հանդես կգան 14 մարզիկ-մարզուհի: Մրցումային առաջին երկու օրերում մենք մասնակից չունեինք: Այսօր առաջինը մրցահարթակ դուրս կգա Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, որը նախնական հաշվարկներով 2-րդն է մասնակիցների մեջ: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի պատվիրակներից առաջինը պայքարի մեջ կմտնի 73 կգ քաշային Արմեն Գրիգորյանը, որի մեկնարկը նախատեսված է ապրիլի 9-ին, ժամը 18:30-ին: Մեր ծանրորդը նախնական հաշվարկներով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: