A
A
«Արսենալը» պարտվեց «Էվերտոնին», Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)
Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում հյուրընկալվիս 0:1 հաշվով պարտվեց Լիվերպուլի «Էվերտոնին»: Միակ գոլը խաղի 10-րդ րոպեին խփեց Ֆիլ Յագելկան: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել էր «Արսենալի» մեկնարկային կազմում եւ մասնակցեց ամբողջ խաղին: «Արսենալն» առաջին պարտությունը կրեց վերջին յոթ տուրերում եւ վաստակած 63 միավորով մնաց 4-րդ հորիզոնականում: «Էվերտոնը» երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց առաջնությունում եւ այժմ 46 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: