Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» հաղթեց «Գանձասար-Կապանին» եւ հավասարվեց առաջատարին (տեսանյութ)

Սպորտ
sport-gandzasar-bananc

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի մեկնարկային մրցավեճում «Գանձասար-Կապանը» սեփական դաշտում պարտվեց «Բանանցին»: Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում այսօր կայացած հանդիպման հաշիվը 54-րդ րոպեին բացեց հյուրերից  Էդվարդ Կպոդոն: Խաղավարից չորս րոպե առաջ տանտերերը չնայած Ալեքսանդր Հովհաննիսյանի ջանքերով վերականգնեցին հավասարակշռությունը, սակայն չկարողացան խույս տալ պարտությունից: Մրցավարի կողմից ավելացված ժամանակի 2-րդ րոպեին  «Բանանցի» սենեգալցի լեգեոնական Պապե Կամարան հեռահար հարվածով խփեց հանդիպման վերջին գոլը՝ 2:1: Այս հաղթանակից հետո «Բանանցը» վաստակեց 38 միավոր եւ հավասարվեց առաջնության միանձնյա առաջատար «Արարատ-Արմենիային»: «Գանձասար-Կապանը» այս տարի կրեց իր չորրորդ պարտությունը եւ վաստակած 23 միավորով մնաց նույն, 7-րդ հորիզոնականում: