A
A
Տանտերերն այս տարի չեն հաղթել, իսկ հյուրերը՝ պարտվել
Այսօր մեկ հանդիպումով կմեկնարկիա ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրը: «Գանձասար-Կապանը», որն այս տարի դեռեւս հաղթանակ չի տարել, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կընդունի «Բանանցին», որը չնայած պարտություն չի կրել 2019 թվականին, սակայն 4 հանդիպումներից երեքն ոչ-ոքի է ավարտել: Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են հյուրերին, որոնք հաղթանակը գնահատել են 2,40 գործակից: Ըստ դրանց տանտերերի շանսերը կազմում են 2,90 գործակից: Տուրի մյուս երկու՝ «Փյունիկ» - «Լոռի ՖԱ» եւ «Ալաշկերտ» - «Արցախ ՖԱ» հանդիպումները կկայանան վաղը, իսկ վերջին՝ «Արարատ-Արմենիա» - «Շիրակ» խաղը, տեղի կունենա երկուշաբթի, ապրիլի 8-ին: