Գագիկ Ծառուկյանը ոսկե շղթա է նվիրել Լեւոն Ջուլֆալակյանին
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ-ի ոսկե շղթա նվիրեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին՝ ծննդյան 55-ամյակի կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը: Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մարզադպրոցում այսօր տեղի է ունեցել օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալկյանի 55-ամյակին նվիրված մրցաշար, որին մասնկակցել են 11-13 տարեկան 114 ըմբիշ։ ՀԱՕԿ նախահագի հետ եզրափակիչ մրցամարտերին հետեւել են նաեւ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը, աշխարհի նախկին չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը: Գոտեմարտերից հետո Գագիկ Ծառուկյանն անձամբ է պարգեւատրեց պատանի ըմբիշներին։