«Դաքար-2020»-ը կկայանա Սաուդյան Արաբիայում
Հանրահայտ «Ռալլի Դակար» ավտովազքը 2020թ կանցկացվի Սաուդյան Արաբիայում: Այդ մասին տեղեկացնում է Motorsport-ը: Մրցավազքի կազմակերպիչները հինգ տարվա պայմանագիր են ստորագրել Սաուդյան Արաբիայի կառավարության հետ: «Ռալլի Դակարը» հիմնադրվել է 1978թ եւ մինչեւ 2007 թվականը մեկնարկել կամ ավարտվել էր Սենեգալի մայրաքաղաք Դակարում: Սակայն, 2008թ մրցավազքի կազմակերպիչներն ահաբեկչական խմբերի հարձակումների պատճառով հետաձգել էին այն, իսկ 2009թ մրցավազքն անցկացվում էր Հարավային Ամերիկայի երկրներով: 2019թ ռալլիի հաղթող, քաթարցի ավտոարշավորդ Նասեր ալ-Աթիան, այդ կապակցությամբ նշել է, որ մարզիկներին դուր էր գալիս Հարավային Ամերիկայում անցկացվող մրցավազքը, բայց պետք է ըմբռնումով մոտենալ կազմակերպիչների նոր որոշմանը: Այդպիսով, հաջորդ տարի «Դակարը» կմեկնարկի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էլ Ռիյադում: