Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքական սկանդալ ռուսական ֆուտբոլում

Սպորտ
sport-rusastan-skandal

Ռուսաստանի ֆուտբոլի պրեմիեր լիգայի «Ախմատ» - «Սպարտակ» հանդիպումից հետո քաղաքական սկանդալ է հասունացել: Ինչպես գրում են  ռուսական լրատվամիջոցները, Սերբիայի լիազոր դեսպան Սլավենկո Տերզիչին դուր չի եկել այն, որ Գրոզնիի «Ախմատ Արենա» մարզադաշտի տանիքից կախված է եղել Կոսովոյի դրոշը: Նա դիմում է ներկայացրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը: ՌԴ արտգործնախարարությունում պաշտպանել են սերբերի դիրքորոշումը եւ ֆուտբոլային ակումբից պահանջել է հանել դրոշը: «Ախմատ» ակումբն այդ առիթով հայտարարել է, որ մարզադաշտում ամրացված են բոլոր այն երկրների դրոշները, որոնք ներկայացուցիչները հանդես են գալիս թիմում: Նրանից Բերնարդ Բերիշան համարվում է Կոսովոյի հավաքականի ֆուտբոլիստ: Գրոզնին ներկայացնող ակումբի ղեկավարությունն, ի վերջո,  որոշում է կայացրել հանել մարզադաշտում գտնվող բոլոր դրոշները, որպեսզի խտրականություն թույլ չտան ոչ մի ֆուտբոլիստի նկատմամբ: