Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուրարտու Վիվառոն» առաջինը նվաճեց Հայաստանի բասկետբոլի գավաթը (տեսանյութ)

Սպորտ
a1basketbol-504

Տղամարդկանց բասկետբոլի Հայաստանի անդրանիկ գավաթի խաղարկության հաղթող դարձավ Երեւանի «Ուրարտու Վիվառոն»:   Նախկին «Միկա» մարզադահլիճում կայացած եզրափակիչ խաղում «Ուրարտու Վիվառոյի» բասկետբոլիստները հիմնականում 3 միավորանոց նետումների հաշվին առավելության հասան «Արցախի» նկատմամբ՝ 99:87: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց «Արցախի» բասկետբոլիստ Ալբերտ Թադեւոսանը, որը վաստակեց 21 միավոր:   Նշենք, որ խաղի գլխավոր մրցավարն էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:   Հանդիպումը մեծ հետաքրքրություն չէր առաջացրել մարզասերների մոտ, չնայած նախօրեին «Կենտրոն» հեռուստաընկերությամբ գովազդվել էր այն: Հավանաբար պատճառն այն էր, որ խաղն անցկացվեց աշխատանքային օրվա վերջում, բավականին ուշ ժամին: Սովորաբար, եզրափակիչ հանդիպումներն անցկացնում ենք շաբաթվա հանգստյան օրերին, հարմար ժամին, քանի որ այն մեկն է, ի տարբերություն առաջնությունների փլեյ-օֆֆից, որոնք բաղկացած են մի քանի հանդիպումներից: