Մինչև 2060 թվականը 93 հազար աղջիկ չի ծնվելու (տեսանյութ)
Ընտանիքի պլանավորման հարցերով պետությունը միջամտություն չի կիրառում, սակայն կան որոշակի սահմանափակումներ՝ 12-ից մինչև 22 շաբաթական հղիության ժամկետում արգելվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումը։ Այս մասին նշում է աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը: Նրա խոսքով՝ սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման վերաբերյալ պաշտոնական վիճակագրական տվյալները մինչև 2017 թվականն է, սակայն վերջին տարիներին նկատվում է դրական փոփոխություններ: 2016 թվականին սեռով պայմանավորված հղիությունների ցուցանիշը 1,12% էր, սակայն 2017 թվականին ցուցանիշը նվազել է մինչև 1,09%: Ամենաբարձր ցուցանիշը Տավուշի մարզում է, 2016 թվականի համեմատությամբ այն 1,10%-ից բարձրացել է 1,21%-ի, իսկ Շիրակի մարզում արձանագրվել է ամենացածր ցուցանիշը: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանի կարծիքով սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների թիմը անմիջականորեն կապված է ժողովրդագրության հետ: Իրենց հաշվարկներով, մինչև 2060 թվականը 93 հազար աղջիկ չի ծնվելու, այս ֆենոմենի արդյունքում մինչև 2060 թվականը Հայաստանի բնակչության թիվը նվազելու է 80 հազարով: «Այս խնդրի պատճառով տղաների և աղջիկների տարիքային խմբերում կտրուկ շեղվածություն է առաջացել: Մինչև 19 տարեկանների շրջանում 48 հազարով ավել է տղաների քանակը: Թիվը հավասարվում է 22 տարեկանների շրջանում, սակայն արտագաղթի պատճառով 20-ից 40 տարեկանների շրջանում 40000 ով պակասում է տղամարդկանց թիվը»: Վարչապետ որոշմամբ առաջիկայում կստեղծվի ազգային խորհուրդ, որը կզբաղվի ժողովրդագրության հարցերի բարելավմամբ: 10- օրյա ընթացքում կհաստատվի խորհրդի կազմը: