Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեքիաթի հերոսները Երեւանի Կենտրոնում

Մշակույթ

 Այսօր Թումանյան փողոցում կարելի էր տեսնել տարբեր հեքիաթների հերոսների: Նրանք Հովհաննես Թումանյանի տուն- թանգարանի դիմացից շքերթով շարժվեցին դեպի Կարապի լիճ: Իսկ այդքան հերոսների միանգամից փողոցում հայտնվելը կապված էր  «Թումանյանական հեքիաթի օր»  երեւանյան տոնախմբության հետ:

    Մեկը չկար, որ անտարբերչլիներ, երթին անմիջական մասնակցություն չունեցողները  պատշգամներից էին նայում, նկարահանում հեռախոսներով եւ լուսանկարչական ապարատներով: Առիթը բաց չէին թողնում նաեւ երեխաների ծնողները' երեխաներին նկարելով բոլոր հեքիաթների հերոսների հետ:

 Տոնախմբության նպատակը, ինչպես տեղեկացրեց Տիկնիկային արվեստի գործիչների հայկական կենտրոնի նախագահ Արմեն Սաֆարյանը,

այն է, որ երեխաները  կապվեն Թումանյանի, Պուշկինի, Անդերսենի աստվածատուր ստեղծագործողների հետ, գիրք կարդան եւ բարի սիրով լցվեն աշխարհի հանդեպ:

Երեխաներից հարցրինք, թե Թումանյանի  որ հերոսն է իրենց դուր եկել եւ կուզենային նմանվել: Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի 4 ա դասարանի աշակերտուհի Անաստասիան ասաց,  որ իրեն շատ է դուր եկել Անբան Հուռին եւ շատ կցանկանար նմանվել նրան, քանի որ նա չաշխատելով ամեն ինչ հեշտությամբ  ձեռք է  բերում:

 Իսկ ահա Հակոբ Կոջոյան դպրոցից Մուշեղը ցանկանում է նմանվել  Թումանյանի դրական կերպարներին:

   Կարապի լճի մոտ չկար մի երեխա,  որը  չպարեր կամ չխաղար հեքիաթների հերոսների հետ: Նշենք, որ բացի երեխաներից, նրանց ծնողները նույնպես պարում էին եւ նշում, որ այսպիսի միջոցառումների վաղուց էին կարոտել: Կարապի լճի մոտ կազմակերպված միջոցառումը շարունակվեց մինչեւ 16.30:

Նշենք, որ արդեն  չորրորդ տարին է, ինչ  կազմակերպվում է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը: