Եվ լուսանկարներ, եւ ֆիլմ
Աջակցիր «Ա1+»-ինՆյու Յորքի 92 Տրայբեկա արվեստի կենտրոնում տեղի է ունեցել նյույորքաբնակ արվեստագետ Հայկ Քոչարյանի ստեղծագործական երեկոն:
Այն սկսվեց նրա լուսանկարչական ցուցահանդեսի բացումով: Որպես լուսանկարիչ` նա աչքի է ընկնում իր բազմաժանրությամբ: Նրա բոլոր աշխատանքներում առկա է լույսն ու ստվերը:
Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց Հայկ Քոչարյանի կարճամետրաժ ֆիլմի ցուցադրումը, որից հետո տեղի ունեցած համերգին հնչեցին Հայկի երգերը` իր կատարմամբ:
Կինոռեժիսոր, լուսանկարիչ եւ երաժիշտ Հայկ Քոչարյանը ծնվել է 1973թ Գյումրիում: 19 տարեկան հասակում Հայկը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ շարունակել է ուսումը Բրուկլինի համալսարանի կինոյի եւ ֆոտոյի բաժնում: Հայրը եւ մայրը Երեւանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասաններ էին: Հայկ Քոչարյանի մայրը` Կարինե Քոչարյանը, ապրում է Նյու- Յորքում եւ ղեկավարում է «Արձագանք» հայկական հեռուստաընկերությունը:
Կինոարվեստում Հայկ Քոչարյանը մի շարք կարճամետրաժ ֆիլմերից հետո նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլը` ֆրանսիացի հայտնի դերասաններ Ժան Մարկ Դը բարի եւ Իզիլդ Լեբեսկոյի հետ: Շուտով ֆիլմը էկրան դուրս կգա:
Ի դեպ, Հայկ Քոչարյանը ժամանակ առ ժամանակ երաժշտասերներին է ներկայացնում իր նոր երգերի ձայնասկավառակները, որոնք սիրվում են իրենց նուրբ եւ խորը լիրիկայի շնորհիվ:
Ռոբերտ Կարապետյան
Նյու Յորք