Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՏԱՆԸ

Մշակույթ

Նկարիչների տանը տեղի ունեցավ գարնան տոնին նվիրված ցուցահանդես։ 80 նկարչուհիներ ներկայացրեցին մոտ 120 աշխատանքներ։

Ամենամյա այս ցուցահանդեսին միշտ մասնակցել են միայն կանայք։ Այս տարի ավանդույթը խախտվեց, եւ ցուցահանդեսին մասնակցեցին նաեւ տղամարդիկ։

Ավանդական գեղանկարից, գրաֆիկայից, գոբելենից, բատիկայից բացի ներկայացված էին նաեւ համակարգչային գրաֆիկայի միջոցով կատարված աշխատանքներ։