Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Մովսեսյանը՝ Եվրոպայի 10 լավագույն շախմատիստների շարքում

Սպորտ
ff

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավատվեց տղամրդկանց շախմատի 2019թ Եվրոպայի անհատական առաջնությունը: Չեմպիոնի կոչումը նվաճեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւը, որը շվեդ շախմատիստ Նիլս Գրանդելիուսի հետ 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր, սակայն լրացուցիչ հաշվարկով գրավեց առաջին տեղը:  21-ամյա գրոսմայստերը հաջող է հանդես գալիս ընթացիկ մրցաշրջանում: Նա մինչ այդ հաղթել էր Ջիբրալթարի եւ Սկոպյեի միջազգային մրցաշարարերում, իսկ Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել էր աշխարհի չեմպիոն: Ութ շախմատիստներ միանգամից վաստակեցին 8-ական միավոր, այդ թվում հայ  գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը, սակայն լրացուցիչ գործակիցներով մրցանակային 3-րդ տեղը բաժին հասավ լեհ Կաչպեր Պիորունին: Մեր շախմատիստն առաջնությունն ավարտեց 8-րդ հորիզոնականում: Նա կստանա 3000 եվրո պարգեւավճար, բացի այդ հանդես կգա շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում: Մեր մյուս շախմատիստները թեեւ 50 տոկոսից ավելի արդյունք ցույց տվեցին, սակայն անհամեմատ համեստ տեղեր զբաղեցրին:  

  1. Սերգեյ Մովսեսյան՝ 8 միավոր
  2. Հայկ Մ. Մարտիրոսյան՝ 7,5
  3. Հրանտ Մելքումյան՝ 7
  4. Ռոբերտ Հովհաննիսյան՝ 7
  5. Սամվել Տեր-Սահակյան՝ 6,5
  6. Շանթ Սարգսյան՝ 6,5
  7. Մանուէլ Պետրոսյան՝ 6,5
  8. Արման Փաշիկյան՝ 6,5
  Առաջնությանը մասնակցած հայազգի մյուս շախմատիստներից լավագույն արդյունք ցույց տվեցին Վրաստանը ներկայացնող Դավիթ Հարությունյանն ու ռուսաստանցի Դավիթ Պառավյանը, որոնք 6-ական միավորով զբաղեցրին համապատասխանաբար 115-րդ եւ 119-րդ տեղերը: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն էր մեր հայրենակից Աշոտ Վարդապետյանը: