Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Մովսեսյանը գրոսմայստերական ոչ-ոքի արեց Բերկեշի հետ

Սպորտ
sport-chess-movsesyan-29.03.

Գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանն ոչ-ոքի ավարտեց Սկոպյեում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության վերջին պարտիան: Մեր շախմատիստը սպիտակներով հանդիպեց հունգարացի Ֆերենց Բերկեշի հետ, որի հետ բաժանում էր 2-9-րդ տեղերը: Կողմերը շատ արագ փոխանակեցին ֆիգուրները եւ արդեն 15-րդ քայլին գրոսմայստերական ոչ-ոքի կնքեցին: Այդպիսով, շախմատիստները վաստակեցին 8-ական միավոր եւ հավասարվեցին միանձնյա առաջատար Վլադիսլավ Արտեմյեւին: Մնացած պարտիաները դեռեւս շարունակվում են: Մեր շախմատիստն անկախ դրանց արդյունքներից, տեղ կզբաղեցնի առաջին 22 հորիզոնականներում եւ կստանա աշխարհի գավաթի խաղարկության մասնակցության ուղեգրերից մեկը: