Չի բացառվում , որ Քոչարյանի գործով դատական նիստին մեղադրողը լինի Արթուր Դավթյանը (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին բավարար ժամանակ տրվել է Մարտի մեկի գործի նյութերին ծանոթանալու համար: ԱԺ-ում լրագրողներին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ «Մենք կարծում ենք, որ տրված ժամանակը լիարժեք բավարար է այդ ծավալի քրեական գործով , առավելապես մեզ համար գնահատման է արժանացել այն հանգամանքը, որ փաստաբանական խումբը բավականին փորձառու, ովքեր կարող են համապատասխան աշխատանքի բաժանմամբ ապահովել: Այստեղ գերխնդիրը ՝ իրավական առումով մեկն է՝ ոչ թե պաշտպանը քանի էջ կարող է կարդալ օրական, այլ որքանով հնարավոր կլինի ապահովել կոնկրետ մեղադրյալի պաշտպանության արդյունավետ իրականացումը: Մենք էլ գնահատել ենք, որ եղած ժամանակահատվածը բավարար է այդ ծավալի նյութերին, այդ սուբյեկտների կողմից ծանոթանալու: Շտապելու ոչինչ չկար, բայց բոլոր դեպքերում գիտեք, մենք սահման ունենք՝ քրեական գործերը ողջամիտ ժամկետներում քննության»: Գլխավոր դատախազի խոսքով, գործի քննության նիստերը դռնբաց են լինելու, միաժամանակ չբացառելով, որ կլինեն հատվածներ, որոնց հրապարակային քննությունն իրականցնելու արգելք կդրվի: Արթուր Դավթյանը չբացառեց նաեւ, որ ինքը նույնպես ներկա կգտնվի նիստերին, որպես մեղադրող կողմ. «Ամեն ինչ հնարավոր է»,-ասաց գլխավոր դատախազը