Պարոն Ջհանգիրյանին պետք է ներգրավվել որպես մեղադրյալ. Զ Փոստանջյան (տեսանյութ)
2004 թվականին Մատաղիս զորամասում մահացել է երկու զինծառայող, սակայն գործը մինչև այսօր բացահայտված չէ և մեղավորները հայտնի չեն: Այս գործում երեք զինծառայողներ մեղադրվել և դատապարտվել էին ցմահ ազատազրկման, սակայն հետագայում Վճռաբեկ դատարանը բեկանել էր դատավճիռը և դատարանի կողմից արդարացվել են: Սպանված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի հայրը՝ Մովսեսը նշում է, որ միշտ վստահ է եղել, որ այդ զինծառայողները անմեղ են և պետք է բացահահյտվի և պատժվի իրական հանցագործը. «Գագիկ Ջհանգիրյանը, իր անձնակազմի Արմեն Հակոբյանի, Սամվել Տոնոյանի և Վովա Գասպարյանի առաջնորդությամբ այդ գործը կեղծեցին, փակեցին»։ Ըստ նրա՝ սպանությունները տեղի են ունեցել տարբեր օրեր։ Հովսեփ Մկրտումյանը սպանվել է հունվարի 8-ին, իսկ մյուսը՝ ավելի շուտ։ «Ես համոզված եմ, եթե լինի նորմալ քննություն, ապա պարոն Ջհանգիրյանին պետք է ներգրավվել, որպես մեղադրյալ»,- նշում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը: Մանրամասները՝ տեսանյութում