Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գևորգ Կոստանյանը և Արթուր Դավթյանը պիտի քրեական պատասխանատվության ենթարկվեն» (տեսանյութ)

Քաղաքականություն
ruzanna-adanalyan-nkar

Գյումրեցի Ռուզաննա Ադանալյանը այսօր կրկին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր անցկացնում: Նա պահանջում է, որ նախկին և  ներկա գլխավոր դատախազներ Գևորգ Կոստանյանը և Արթուր Դավթյանը ենթարկվեն քրեական պատասխանատվության: «Գևորգ Կոստանյանը և Արթուր Դավթյանը հանցավոր համաձայնության գալով թաքցրել են որդուս սպանության շարժառիթը, դրվագները և առհասարակ խմբակային սպանություն կատարծված լինելու փաստերը: Նրանց տեղը քրեակատարողական հիմնարկն է»,-նշեց Ռուզաննա Ադանալյանը»:   Ըստ Ռուզաննա Ադանալյանի՝ որդու  սպանությունը կատարվել է խմբի կողմից, այն պատվիրված է եղել:  2014 թ. հոկտեմբերի 29-ին Գյումրիում՝ իր տանը սպանվել էր  Ռուզաննա Ադանալյանի որդին՝ Արտյոմ Ադանալյանը: Ամբաստանյալի աթոռին միայն Արթուր Մարտիրոսյանն է հայտնվել։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 23-ին  նրան դատապարտել է 11 տարվա ազատազրկման: Մանրամասն՝ տեսանյութում