A
A
Ֆուտբոլային ակումբը ակամայից գովազդել է տիեզերական առաջին համբուրգերը (տեսանյութ)
Անգլիայի ֆուտբոլի 4-րդ դիվիզիոնում հանդես եկող «Կոլչեսթեր» ակումբի մարզաբազայի աշխատակիցները վերջերս տարօրինակ սարք են հայտնաբերել. հատուկ տեսախցիկին ամրացված է եղել համբուրգեր: Ակումբն այդ մասին հայտնել է իր թվիթերյան էջում: Որոշ ժամանակ անց ֆուտբոլային ակումբ է ներկայացել Շեֆիլդ քաղաքի բնակիչ Թոմ Ստենիլենդը, որը հայտարարել է, որ այդ սարքը պատկանում է իրեն: Նա ասել է, որ օդապարիկով համբուրգեր է ուղարկել տիեզերք, որի ուղիղ եթերին յութուբյան էջով դիտել են 2,7 միլիոն օգտատերեր: «Կոլչեստեր» ակումբը սարքը վերադարձրել է տիրոջը, որն անգամ համտեսել է տիեզերքում եղած առաջին համբուրգերը: