Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը հումանիտար օգնություն կտրամադրի Իրանին (տեսանյութ)

Քաղաքականություն
feliqs

Հայաստանը հումանիտար օգնություն կտրամադրի Իրանին։ Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ «Երեկ ես հանդիպել եմ Իրանի դեսպանին, ջրհեղեղի հետ կապված մենք ուզում ենք հումանիտար օգնություն ուղարկել: Այսօր կամ վաղը կազմակերպելու ենք այդ աշխատանքը»,-ասաց նախարարը։ Ըստ Ցոլակյանի, օգնությունը կազմակերպվում է ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով.«Նաև իրենց մասնակցությունն է լինելու և տեխնիկական միջոցներ են ուղարկելու, մեքենաներ, նաև՝ փրկարարներ»։ Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց նաեւ, որ գործուղման հետ կապված կառավարության նախագիծ չի լինի, այլ կլինի վարչապետի որոշում։ Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը արձագանքելով ասաց, որ եթե հրատապության խնդիր կա, ապա կարող են այսօր կազմակերպել, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում է։ «Սա շատ կարևոր օգնություն է, որը պետք է մատակարարենք մեր բարեկամ երկրին: Եթե հրատապության հարց կա, կարծում եմ՝ եթե այսօր հաշվարկները լինեն, կարող ենք կազմակերպել»։