Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանից միայն Սերգեյ Մովսեսյանը կպայքարի մեդալների համար

Սպորտ
a1chess-evropa-29.03.

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան նախավերջին՝ 10-րդ տուրի պարտիաները: Առաջնության առաջատարներին հետապնդող մեր շախմատիստներից Սերգեյ Մովսեսյանը սեւերով հաղթանակ տարավ, վաստակեց 7,5 միավոր եւ բարձրացավ 9-րդ հորիզոնական: Իսկ ահա Սամվել Տեր-Սահակյանը պարտվեց եւ դուրս մնաց մեդալային պայքարից: Այս տուրում մերոնցից հաղթանակներ տարան նաեւ Հրանտ Մելքումյանը, Մանուէլ Պետրոսյանը եւ Շանթ Սարգսյանը, սակայն նրանք արդեն բավականին հետ են առաջատարներից եւ չեն կարող պայքարել անգամ աշխարհի գավաթի խաղարկության 22 ուղեգրերի համար: Վերջին՝ 11-րդ տուրում, Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով կհանդիպի հունգարացի Ֆերենց Բերկեշին, որից իր առաջին պարտությունն է կրել Սամվել Տեր-Սահակյանը: Մրցանակային տեղ գրավելու համար մեր շախմատիստին անպայման հաղթանակ է պետք, քանի որ նա լրացուցիչ գործակիցներով զիջում է իր բոլոր մրցակիցներին: