A
A
Դատավորը հրաժարվեց ընդունել ցմահ դատապարտյալի նվերը (տեսանյութ)
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ քննվող՝ ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի վաղաժամ արձակման գործով նիստը հետաձգվեց։
Դատախազ Գարեգին Իսախանյանը չէր ներկայացել եւ դիմել էր դատարանին հետաձգել նիստը՝ աշխատանքային ծանրաբեռվածության պատճառով։
Նիստի ավարտին Արմեն Տեր-Սահակյանը Հիսուս Քրիստոս պատկերով, «Փրկիր և պահպանիր» գրառմամբ իր ձեռագործ փայտե աշխատանքը ցանկացավ նվիրել դատավոր Մակյանին։ Սակայն դատավորը ժպտալով՝ ասաց Տեր-Սահակյանին, որ դա ներկայացնի որպես սեփական աշխատանքների ապացույց։ Ի պատասխան Տեր-Սահակյանն ասաց. «Վերցրե՛ք, էլի ունեմ», սակայն Մակյանը շնորհակալություն հայտնեց ու հրաժարվեց նվերն ընդունել։
