Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Կանզասի ղեկավարներին

Հասարակություն
1-4-1-1

Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ։  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կանզաս նահանգի ղեկավարության, մասնավորապես Կանզասի նահանգային կառավարության անդամների՝ գյուղատնտեսության քարտուղար Մայք Բիմի, առևտրի քարտուղար Դեյվիդ Թոլանդի և առողջապահության քարտուղար Լի Նորմանի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում, ինչպես նաև առողջապահության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ Կանզաս նահանգի միջև համագործակցության հեռանկարները։ Այս մասին հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը։