Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հեղափոխություն ենք արել, որ սեւագործ բանվորների հասարակություն լինե՞նք» վարչապետ (տեսանյութ)

Քաղաքականություն
M6k44N-5hys

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պապոյանի հարցին, ասաց, որ ՀՀ- ում ցածր աշխատավարձով մարդիկ չպետք է լինեն. «Ութսուն հազար դրամ աշխատավարձը պաշտպանողների հետ որեւէ կերպ համաձայն չեմ։ Հայաստանում չպետք է լինի մարդ , որ մտածի ութսուն հազար դրամով աշխատի։ Այնպիսի տպավորություն է , որ էս երկրի թշնամի ենք դարձնում բարձր աշխատավարձով ապրող մարդուն։ Մենք ոչ թե էդ մարդու հետեւից պետք է ընկնենք, այլ ցույց տանք, որ մեր ժամանակների հերոսը ինքն է, մարդը չի գնացել քուչեքում պպզել, այլ գնացել է կրթվել։ Մենք երկրում հեղափոխություն ենք արել, որ սեւագործ բանվորների հասարակություն լինենք?»-ասաց վարչապետը։ Գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի բարձրացմանն անդրադառնալով Փաշինյանը նշեց, որ ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունները ճիշտ են։ Փաշինյանը վստահեցրեց, որ կառավարությունը երկխոսություն է վարում եւ ինքը շատ կարեւոր  է համարում լսելու եւ լսված լինելու երեւույթը։