ԵԽԽՎ-Հայաստան համագործակցությունը գերազանց է. ԵԽԽՎ նախագահ (տեսանյութ)
Ազգային ժողովում էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկիեն: Նա կենտրոնական ամբիոնից ելույթ ունեցավ և նշեց, որ Հայաստանի անդամակցությունը ԵԽԽՎ-ին կարևոր էր ժողովրդավարության հաստատման, սահմանադրական, արդարադատության բարեփոխումների և մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների ստեղծման և այլ ոլորտների բարեփոխման համար: «Այս բարեփոխումները արգասիք էին ընդհանուր ջանքերին, ես հպարտ եմ, որ Եվրոպայի խորհրդի մարմինները մասնակից են եղել այդ կարևոր բարեփոխումներին, որը հիմնված է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փորձի վրա»: Լիլիան Մորի Պասկիեն կարևորեց այն առաջընթացը, որը վերջին տարիներին իրականացվել է Հայաստանում: Այս հարցում ԵԽԽՎ-ն իր գոհունակությունն է հայտնում Հայաստանին: ԵԽԽՎ նախագահը շնորհավորեց հայ ժողովրդին և քաղաքական դասակարգին ՝ սահմանադրական նոր մեխանիզմներն օգտագործելու՝ քաղաքական համակարգի անցման այս ժամանակաշրջանում: «Ես ցանկանում եմ նշել, որ դա տեղի է ունեցել միանգամայն խաղաղ և օրենսդրության շրջանակում՝ օրինական և ժողովրդավարական ձևով: Սա վկայում է ձեր ժողովրդավարական հաստատությունների ամրության և ձեր բոլոր կուսակցությունների հասունության մասին: Հարկավոր է պահպանել և ավելի ամրապնդել ժողովրդավարական ձեռքբերումները»: ԵԽԽՎ-Հայաստան համագործակցությունը գերազանց է: Սրա մասին վկայում նաև Լիլիան Մորի Պասկիեի այցը Հայաստան: