A
A
«Արսենալը» պատրաստվում է վաճառել Հենրիխ Մխիթարյանին
Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է քննարկելու թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վաճառքի մասին առաջարկները: Այդ մասին հայտնում է Mirror-ը: Ըստ աղբյուրի, լոնդոնյան ակումբը ցանկանում է վաճառել հայազգի կիսապաշտպանին, որպեսի մեծացնի բյուջեն նոր խաղացողների ձեռքբերումների համար, բացի այդ պակասեցնել ծախսերը: Բանն այն է, որ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է: Նա շաբաթական ստանում է 180 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ: Լոնդոնյան ակումբն առաջիկա ամռանը նոր խաղացողներ գնելու համար կարող է տրամադրել ընդամենը 52,3 միլիոն եվրո: Այդ գումարն ավելացնելու համար ակումբի ղեկավարությունը մտադիր է վաճառել մի քանի ֆուտբոլիստների: