Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրո-2020. Հայաստանի հավաքականը չկարողացավ դիմակայել Ֆինլանդիային

Կարևոր լուրեր Սպորտ
TM_2297

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը երկրորդ պարտությունը կրեց Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլում:   Այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած 2-րդ տուրի խաղում Արմեն Գյուլբուդաղյանցի սաները մրցեցին Ֆինլանդիայի ընտրանու հետ, որը երեք օր առաջ Իտալիայում 0:2 հաշվով պարտվել էր այդ երկրի հավաքականին:   Չնայած վերջին հանգամանքին, ֆինն ֆուտբոլիստները բավական վստահ խաղ ցուցադրեցին եւ արժանի հաղթանակ տարան: Հանդիպման 14-րդ րոպեին հյուրերի խաղացող Ֆրեդրիկ Յենսենը նախ բացեց հաշիվը: Դրանից հետո մոտ 60 րոպե հավասար պայքար էր ընթանում խաղադաշտում, սակայն 78-րդ րոպեին Ֆինլանդիայի հավաքականը եւս մեկ արդյունավետ հակագրոհ կազմակերպեց, որի արդյունքում փոխարինման մտած Պիրի Սոյրին խփեց երկրորդ գոլը՝ 0:2: Այդպիսով, Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց այս ընտրական մրցաշարում (երեք օր առաջ մերոնք հյուրընկալվելիս զիջել էին Բոսնիա եւ Հերցեգովինային), իսկ Ֆինլանդիան տարավ առաջին հաղթանակը:   Հաջորդ խաղը մեր ընտրանին կանցկացնի հունիսի 8-ին, Երեւանում: Այդ օրը Արմեն Գյուլբուդաղյանցի սաները ընդունելու են Լիխտենշտեյնի ազգային թիմին, եթե, իհարկե, մինչ այդ մարզչական փոփոխություն տեղի չունենա մեր հավաքականում: