Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը բաց է նաև նոր առաջարկությունների համար (տեսանյութ)

Քաղաքականություն
WsHUW_oLEzw

  «Դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զագացման իրականացում» ծրագրով նախատեսված միջոցներից 352 միլիոն 226.5 հազար դրամը կտրամադրվի «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ -ին ինժեներական լաբորատորիաների բնականոն գործունեությունն ապահովելու համար՝ առանց մրցույթի, որպես դրամաշնորհ:  Այսօր կառավարության արտահերթ նիստին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որը կառավարության հավանությանն արժանացավ։ Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ նախորդ նիստին այս հարցը քնարկել են և որոշում է կայացվել մեկ տարով դրամաշնորհ հատկացնել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ այդ հարցը աշխատանքային կարգով էլ են քննարկել. «Տրամաբանությունը հետևյալն է, որ այս պահին լաբորատորիաների գործունեությունը կապահովենք, բայց մեր ուղերձը կլինի այնպես, որ ինչպես մնացած բոլոր ոլորտում մենաշնոհային քաղաքականություն չենք վարում: Իհարկե, բնականոն ձևով համագործակցությունը կշարունակենք, բայց կառավարությունը բաց է նաև նոր առաջարկությունների համար»։ Կրթության եւ գիտության նախարարը հայտնեց, որ այս ՀԿ-ն ամբողջական ներդրման առաջարկ է ներկայացրել և այդ փաթեթը կքննարկեն: «Բայց այս պահին հատկացված գումարը թույլ է տալիս ծրագիրը շարունակվի և ավելանա լաբորատորիաները»,-ասաց նա՝ հավելելով, որ ներկայիս լաբորատորիաների թիվը 260 է և կհասնի մոտավորապես 350-ի: Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ հետագա ռազմավարությունը կմշակեն, որ ծրագիրը մաքսիմալ արդյունավետ լինի։