Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստորգետնյա ավտոկայանատեղին կհանձնվի հավատարմագրային կառավարման (տեսանյութ)

Հասարակություն
hayk-marutyan

Երևանի ավագանին գումարել է արտահերթ նիստ: Օրակարգում ներառված է Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին հարցը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը ելույթում նշեց, որ նախատեսվում է կայանատեղիների  աշխատանքների կառավարումը  հանձնել հավատարմագրային կառավարման, ելնելով ավտոկայանատեղերի գործունեության արդյունավետության բարձրացմամբ և ներդրումների ներգրավման անհրաժեշտությունից: Ավտոկայանատեղին նախատեսված է շուրջ 500 մեքենայի համար: «Իմ քայլից» Իզաբելլա Աբգարյանին հետաքրքրեց՝ արդյո՞ք պայմանագրային կառավարիչը իրավունք կունենա փոխելու սակագինը, ինչին ի պատասխան Տիգրան Սարգսյանն ասաց, որ կայանատեղիների վճարը սահմանում է  միայն Երևանի ավագանին: «Ավտոկայանատեղի վճարը յուրաքանչյուր տարվա համար հաստատվում է Երևանի ավագանու կողմից և դա տեղական վճար է: Այս պահին գործում է  Երևան քաղաքի ավագանու դեկտեմբերի 25-ի որոշմամբ հաստատված տեղական վճարների չափը: 1 ժամվա համար 200 դրամ է, 1 ամսվա  համար 20000 դրամ, կա նաև սակագներ՝ ժամը 24:00-ից մինչև առավոտյան 09:00-ը և առավոտյան 09:00-ից մինչև 24:00-ն, սրանք աբոնեմենտային վճարներ են: