Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնարավոր է, որ YouTube-ից շահույթ ստացողները հարկվեն. նախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
arshak

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ YouTube-ի հայաֆիկացմանը: Ըստ նախարարի՝ հայ բլոգերներն ու շահառու կողմերը բազմիցս են տեսանյութերով անդրադարձել այդ խնդրին, որոնց նախարարությունն արձագանքում է: «Մյուս շաբաթ կստեղծվի աշխատանքային խումբ: Այն մարդիկ, որոնք այդ մասով հետաքրքրություն ունեին, ներկայացրել են իրենց տեսակետները: Մենք պատասխանատու օղակ կստեղծենք, որը կտեսնի, թե ովքեր են հիմնականում ոլորտին տիրապետում: Կսկսենք պետական մեխանիզմները այնպես աշխատացնել, որպեսզի հնարավորություն ստեղծենք բլոգերների, տնտեսվարողների համար օգտվել այդ ինֆորմացիոն հնարավորությունից»: Նախարարը չի բացառում, որ YouTube-ից շահույթ ստացողները հարկվեն:  «Ինչպես գիտեք, Հարկային օրենսգրքում փոփոխություններ են տեղի ունենում և միկրո բիզնեսը չի հարկվելու, բայց դրանից ավել շրջանառություն ունեցողները, իհարկե կարող են մտնել հարկային դաշտ»: Մանրամասն՝ տեսանյութում: