A
A
Շիրակի մարզում ավելացել են բնակարանային գողության դեպքերը
2018թ. Շիրակի մարզի տարածքում արձանագրվել է բնակարանային գողության 91 դեպք, ինչը 20-ով կամ 28.2 տոկոսով ավելի է նախորդող տարվա ցուցանիշի համեմատ: Մտահոգիչ է հատկապես բնակարանային գողություններով բացահայտման ցուցանիշի անկումը՝ 2017թ. 49.3%-ի փոխարեն 2018 թ.-ին կազմելով՝ 22%: Իսկ Սյունիքի մարզի տարածքում արձանագրվել է բնակարանային գողությունների 36 դեպք, որոնցից բացահայտվել է 8-ը կամ 22%-ը: Մինչդեռ 2017թ.-ին արձանագրվել է 18 դեպք, բացահայտվել՝ 7-ը կամ 38,8%: Իսկ բնակարանային գողությունների մեծ մասը կատարվել են մարզերի խոշոր քաղաքներում: Մանրամասներն այստեղ