A
A
«Եթե երկրի ներսում հաջողության չհասնենք, դիմելու ենք միջազգային ատյաններ» (տեսանյութ)
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն պատրաստվում է «Էլեկտրիկ Երևանի» քրգործով բողոքարկել Հատուկ քննչական ծառայության անգործությունը, քանի որ վերջին երկու տարիների ընթացքում ոչ մի նոր մեղադրյալ կամ գոնե կասկածյալ ի հայտ չեկավ։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է կոմիտեի նախագահԱշոտ Մելիքյանը «Հիմա բողոքարկելու ենք այդ ծառայության խայտառակ որոշումը՝ գործը կասեցնելու մասին։ Եթե երկրի ներսում հաջողության չհասնենք, դիմելու ենք միջազգային ատյաններ»,- գրել է նա՝ տարածելով 1in.am-ի հրապարակումն այդ թեմայով։ Հիշեցնենք,ո ր խոսքը 2015թ դեպքերի մասին է, երբ ոստիկանությունը օգտագործեց ջրցան մեքենա «Էլեկտրիկ Երեւան»-ի ակցիայի ժամանակ։ 29 լրագրող ճանաչվել էին տուժող։