Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարությունը կոչ է անում աջակցել կազմակերպիչներին

Հասարակություն
news155208129872811090320191

  Մայիսի16-18-ին Փարիզում տեղի կունենա Եվրոպայում տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն միջոցառումներից մեկը` Viva Technology 2019։ ՀՀ տեխնոլոգիական ոլորտի զարգացումները ներկայացնելու, նոր հնարավորություններ ստեղծելու և աշխարհի առաջատար կազմակերպությունների հետ մեկտեղ նորարարությունների կենտրոնում գտնվելու համար այս տարի ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղը (http://ugabfrance.org) և G2iA-ն (https://g2ia.fr) նախաձեռնել են «Viva Technology» միջոցառմանը ապահովել Հայաստանի մասնակցությունը՝ առանձին տաղավարով՝ որպես տարածաշրջանի նոր Սիլիկոնյան հովիտ։  Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, աջակցելով ծրագրի իրականացմանը, կոչ է անում հայկական առաջատար կազմակերպություններին, ինչպես նաև շահագրգիռ անձանց աջակցել կազմակերպիչներին՝ Հայաստանը «VivaTech 2019»-ում լավագույնս ներկայացնելու ՀՀ տեխնոլոգիական ոլորտի զարգացումները։ Տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունները, ստարտափները և հետաքրքրված անձինք «VivaTech»-ի Հայաստանի տաղավարում մասնակցություն ունենալու կամ ծրագրի իրականացմանն աջակցելու համար կարող են դիմել նախաձեռնող խմբին հետևյալ կոնտակտներով՝ [email protected], +374 93 50 25 44: