Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնի ուժով, պետական հանցագործների պատճառով ինձ զրկել են իմ հայրական տնից. Կոնդի նախկին բնակիչ (տեսանյութ)

Հասարակություն
alla

Պետական գերակա շահ ճանաչված Կոնդ թաղամասի նախկին բնակիչ Ալլա Մանուկյանն ասում է, որ 2009 թվականին զրկվել է տնից։ «Բռնի ուժով, պետական հանցագործների պատճառով ինձ զրկել են իմ հայրական տնից։ Տուն չունեմ, մնացել եմ փողոցում»,- պատմում է Ալլա Մանուկյանը։ Տասը տարի շարունակ դիմել է քաղաքապետարան, թաղապետարան, կառավարություն, դատարան, սակայն՝ անարդյունք։ «Ինչքան դիմում եմ կառավարություն, ներկայացուցիչներն ուղարկում են նորից քաղաքապետարան։ Քաղաքապետարանը նույն նամակը 5 տարի է պատճենում, ինձ է ուղարկում»,- ընդգծեց քաղաքացին։ Քաղաքացուն ուղղված պատասխան նամակում (28.02.2019 թ.) նշված է եղել, որ իրեն պատկանող բնակարանը իրացված է եղել։ «Ո՞ւմ կողմից է իրացված եղել, եթե իրացվել է. ինչի՞ եք ինձ անօթևան թողել»,- հարցադրում է անում Ալլա Մանուկյանը։ Վերջինս հավելեց, որ երկուշաբթի օրը կդիմի Երևանի քաղաքապետարան՝ Հայկ Մարությանի հետ հանդիպելու համար։