Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում ավելի վատ մարտի մեկեր կլինեն. Մենուա Հարությունյան (տեսանյութ)

Հասարակություն
menua1

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը նշում է, որ մարտի 1-ին Հայաստանի քաղաքացիները առաջին անգամ պայքարեցին իրենց  քաղաքացիական ազատությունների  համար: Իսկ ահա քաղաքագետ Մենուա Հարությունյանը կարծում է, որ մարտի 1-ի դեպքերին պետք է տրվի քաղաքական գնահատական, այլապես, ինչպես ասում է նա,-  Հայաստանում ավելի վատ մարտի մեկեր կլինեն: Մենուա Հարությունյանը նշում է, որ Հայաստանի անկախացումից հետո «Սորոս»-ային հիմնադրամները մտան  Հայաստան, որոնց նպատակն է քանդել հայ-ռուսական հարաբերությունները: «Սորոս»-ի Հայաստանի տնօրեն Լարիսա Մինասյանը  ասում է , որ  հեղափոխության սկզբում աջակցել են սիրո և համերաշխության հեղափոխությանը: Դրսից ֆինանսավորվող օտարերկրյա կառույցը այսօր քաղաքական հայտարարություններ է անում, սա շատ վտանգավոր է: Մենք ապագայում հասնելու ենք նրան, որ «Սորոս»-ները և այն կազմակերպությունները, որ միջամտում են երկրի քաղաքական կյանքին՝ փակվեն: Ես խորը կասկածներ ունեմ, որ օտար փողերով Հայաստանի շատ քաղաքացիներ զբաղված են պետության շահերի դեմ պայքարելով, որը պետական դավաճանություն է»: Ազատ Արշակյանը առաջարկեց նոր օրենք ընդունել, որ օտարները իրավունք չունենան միջամտելու երկրի  ներքին գործերին, իսկ ովքեր էլ միջամտեն նրանց անունները  պետք է հեռուստաէկրանին և ամսագրերում ցուցադրեն նշելով, որ վտանգավոր են Հայաստանի պետության համար: