Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաց դռների օր՝ կիբերռիսկերից հեռու պահելու համար (տեսանյութ)

Հասարակություն
cid__f_jsr8o6a80_

  Բանկային ոլորտում ներկայումս ծառայություններն ու պրոդուկտները շատ են լինում, ուստի հանրության շրջանում հարցեր և իրազեկվելու անհրաժեշտությունը միշտ էլ շատ է լինում։ Ասում է  «Էյջ-Էս-Բի-Սի» բանկի փոխտնօրեն Արամ Փինաջյանը՝  բացատրելով՝ ինչու են այսօր կազմակերպել բաց դռների օր։ Բանկային մանրածախ ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Միհրան Մուրադյանի խոսքով՝ բանկային ոլորտի 30 մասնագետ է ներգրավվել, որպեսզի այսօր պատասխան տրվի քաղաքացիներին հուզող հարցերին։ «Ամբողջ սպեկտորում էլ գիտելիքների բարելավման խնդիրներ կան։ Լինի դա բանկային պրոդուկտների հետ կապված, հիպոտեկային վարկերի հետ կապված, բանկային քարտերի հետ կապված»,- նշեց Մուրադյանը՝ պատասխանելով հանրության տեղեկացվածության վերաբերյալ հարցին։ Դեպարտամենի տնօրենի համոզմամբ հաճախորդների անվտանգությունը, կիբերռիսկերից հնարավորինս հեռու պահելը անհրաժեշտ է, որի համար և կազմակերպվել է Բաց դռերի օրը։