Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը մեղքի իր չափաբաժինն ունի. Սարգիս Քլոյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
QLOYAN-NKAR

«Մարտի 1-ի ամբողջական բացահայտման հարցում ես ամբողջովին վստահում եմ ներկա իշխանությանը»-, ասաց  մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: Համոզված է, բացահայտման համար երկար ժամանակ է պետք, եթե 10 տաի սպասել են, էլի կսպասեն: «1,5-2 տարի էլ կսպասենք, որ ամբողջովին մարտի 1-ի էջը փակված համարենք, որ այլևս Մարտի 1 չլինի, ոճրագործություն չլինի, Մարտի 1-ով, արյան վրայով  չգան իշխանության, մարդ սպանելով նախագահ չդառնան, թող սա վերջինը լինի»: Սարգիս Քլոյանը դեռ սպասում է, որ այլ  պաշտոնյաններ նույնպես պետք է պատասխանատվություն կրեն: Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը, Տիգրան Թորոսյանը, Աղվան Հովսեփյանը, թվարկելով այս անունները, Քլոյանը նշեց, բոլորը պիտի պատասխան տան: «Մեզ ամեն անգամ խաբում էին՝ նախաքննություն է, բայց բանից պարզվում է՝ մեր գործերի վրա թոզը դրած դարակներում քցած էր, ոչ մի աշխատանք չի կատարվել»: Մարտի 1-ի համար պատասխանատու է նաև Սերժ Սարգսյանը: Ըստ Քլոյանի՝ նա կարող էր կանխել այդ ամենը, բայց չարեց: «Սերժ Սարգսյանը մեղքի իր չափաբաժինն ունի: Նա կարող էր ասել՝ պարոն Քոչարյան, դու գնացող ես, ես այս ժողովրդի հետ պետք է աշխատեմ, այս ժողովրդի նախագահը պիտի լինեմ, եկեք կրակ չբացենք»: Քլոյանը դեռ սպասում է, որ 10 զոհերի սպանությունների գործով մեղադրանք կառաջադրվի: Չի շտապում, ասում է, որ պետք է համբերատար լինեն բոլորը: «Նախորդ իշխանությունները ոչ թե ներողություն չխնդրեցին, այլ սգո օր էլ չհայտարարեցին: Շատ հպարտ ենք, որ այսօր պետական մակարդակով նշվում է 2008 թ. մարտի 1-ի ոճրագործությունը»: