Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղի է ունեցել Գավառի քննչական բաժնի շենքի բացման արարողությունը

Քաղաքականություն
gavar1

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Գավառ քաղաքում մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի  քննչական բաժնի շենքի բացման արարողությանը։ Շենքի բացմանը ներկա են գտնվել նաև մարզի իրավապահ ոլորտի պատասխանատուները։ ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել նոր աշխատանքային պայմաններին։ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնի շենքը հիմնովին վերանորոգվել է: Քննչական բաժինը կահավորվել է, ապահովվել ժամանակակից տեխնիկայով, ինտերնետ կապով և համակարգչային ներքին ցանցով: Բաժինն ունի 13 աշխատանքային սենյակ, hսկիչ-անցագրային կետ: Նախատեսվել են առանձին սենյակներ՝ իրեղեն ապացույցների պահպանման, անչափահասների հարցաքննության համար: ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կարևորել է քննիչների աշխատանքային պայմանների բարելավումը՝ նշելով, որ այն քննիչներին հնարավորություն կընձեռի օրենքով նախատեսված ծառայողական պարտականությունները կատարել ավելի արդյունավետ: ՔԿ նախագահը շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ շենքի հիմնանորոգման համար բյուջեից գումար հատկացնելու համար: ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ:   ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին