Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրատվամիջոցները՝ տարածքից զրկվելու հեռանկարի մասին (տեսանյութ)

Հասարակություն
mamul-1

Քաղաքապետարանի կողմից ծանուցում է ստացվել, որ Փ.Բյուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվական խմբագրություններ հնգօրյա ժամկետում պետք է լքեն Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքը։ Տվյալ լրատվամիջոցներից մի քանիսի ղեկավարները ներկայացնում են մտահոգությունները։ «Առկա» լրատվական գործակալության և «Անդին» ամսագրի խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը նշում է, որ 6 տարի առաջ տարածքը տրամադրվել է իրենց, սակայն դա տարածք չի եղել, այլ՝ «հողատարածք»։ Խմբագրությունը գումարներ է ծախսել, որորպեսզի տարածքը աշխատատեղ դարձնի, նախկին քաղաքապետը, տեսնելով դա, որոշել է տարածքը անհատույց տրամադրել խմբագրությանը։ «Սա չափազանց անհարգալից վերաբերմունք է մամուլի հանդեպ։ Ես երբեք այսպիսի վերաբերմունք չեմ տեսել։ Ես խնդրում և խորհուրդ եմ տալիս քաղաքապետարանին մամուլի հետ այդ ձևով չխոսե՛ք, չի՛ կարելի մամուլի հետ վերջնագրով խոսել»։  «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը նշեց, որ այդ խղճուկ տարածքները վաճառելով՝ հնարավոր չէ քաղաքի հոգսերը հոգալ։ Բայց այս կերպ տպավորություն է ստեղծվելու, որ այս իշխանությունը շատ ավելի քիչ է գնահատում մամուլն ու ազատ խոսքը, քան նախորդ բոլոր իշխանությունները»։ «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը նշեց, որ 2008 թվականից սկսած այսօրվա վարչապետի և Լևոն Տեր Պետրոսյանի թիմին հնարավորություն են տվել արտահայտվելու, բայց նույնիսկ այդ ժամանակ ոչ մեկի մտքով չի անցել տարածքը վերցնել։ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ Իսահակյան 28 հասցեում և Արշակունյաց 2 հասցեում տեղակայված մամուլի կենտրոններին նույնպես նամակ է ուղարկվել տարածքը լքելու։ Նա առաջարկեց խմբագրություններին տեղավորել Մամուլի շենքում՝ ստեղծելով հարմարավետ պայմաններ։ Նա ավելացրեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության Երևանի ավագանու ղեկավար Դավիթ Խաժակյանը նշել է, որ այս քայլով ավագանու որոշումը ոտնահարվել է, քանի որ այս ամենը տեղի է ունեցել ավագանու որոշմամբ։