Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես հրաժարական կտամ, եթե... (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
arayik-nkar

Ազգային ժողովում «իմ քայլը»  խմբակցության պատգամավորների և  կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո, նախարարը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ քննարկել են դպրոցին առնչվող հարցեր՝ սկսած ծրագրերից,  տնօրենների ընտրության կարգից, վերջացրած ավագ դպրոցի և  ներառական կրթության վերաբերյալ հարցերով: Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ ուսուցիչները պատրաստվում են բողոքի ակցիաներ անել աշխատավարձի հետ կապված, քանի որ վարչապետին սխալ տեղեկություններ են հասնում դրույքաչափերի և ու հաստիքների վերաբերյալ: «նման քննարկումներ կան, թե՛ վարչապետը , թե՛ ես բազմիցս հայտարարել ենք, որ այդ հարցը օրակարգում է և առաջնային խնդիրներից  է: Ամբողջական պատկերացում ունենալուց հետո կխոսենք աշխատավարձների բարձրացման վերաբերյալ: Նախնական ասեմ, որ մեր ծրագրերում կա սեպտեմբերից աշխատավարձները բարձրացնել: Այդ միջոցները բյուջեի խնայողությունների հաշվին կանենք»: Արայիկ Հարությունյանը հավելեց, որ նախարարությունը պատրաստվում է սեպտեմբերից գործարկել «ուսուցիչ» ծրագիրը, որը հնարավորություն կտա ուսուցիչներին վերապատրաստվել և  վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 50%-ով: Ինչ վերաբերում է մայր բուհի՝ երևանի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակին  և այն տեղեկություններին, թե հոգաբարձուների խորհրդի վրա ճնշում կա, որպեսզի նրանք վաղը գումարվելիք արտահերթ նիստում կողմ քվեարկեն Արամ Սիմոնյանի պաշտոնակությանը, նախարարը վստահեցնում է՝  որևէ քաղաքական հետապնդում չկա: «Այն օրը, երբ որ կապացուցվի, որ որևէ  ոստիկանական, կամ աած-ական ճնշում եղել է հոգաբարձուների խորհրդի որևէ անդամի վրա, այդ օրը ես հրաժարական կտամ»: Արայիկ Հարությունյանը անդրադառնալով Արամ Սիմոնյանի այն հայտարարությանը, թե իր նկատմամբ ճնշումը պայմանավորված է հանրապետական լինելով և որ նոր իշխանությունը ուզում է իրենց ռեկտորին տեսնել, նշեց. «Նման բան բացառվում է, եղել են բացառապես գործընկերային հարաբերություններ: Ինքն է փորձում  այս ամեն ինչը քաղաքականացնել, ներքաշելով նաև իր գործընկերներին պրոցեսի մեջ,  ես ուղղակի իր գործընկերներին կոչ կանեմ չտրվել այս սադրանքին»: Ինչ վերաբերում է կառավարության օպտիմալացմանը և մի քանի թատրոնների, մասնավորապես Համազգային թատրոնի հնարավոր փակմանը, Արայիկ Հարությունյանը նշեց, որ ինքը ծանոթ է խնդրին, խոսել է Մշակույթի նախարարության ղեկավարության հետ, որտեղից նշել են՝ դա աշխատանքային սևագիր փաստաթուղթ է: «Բայց ես մի բան կուզեմ ասել մշակույթի ներկայացուցիչներին, պահպանե՛ք հանդարտություն, բոլոր հարցերը միասին կքննարկենք, և չեմ կարծում, որ խնդիրներ կլինեն»: Լրագրողները նաև հետաքրքրվեցին դասագրքերում Մարտի 1-ի մասին պատմությունը խեղաթյուրված ներկայացնելուց, նախարարը նշեց, որ իր հրամանով ստեղծված է պատմության մասնագետների հանձնաժողով, որոնք կուսումնասիրեն պատմության դասագրքերը և եզրակացություն կներկայացնեն: Այն դիտարկմանը, թե նախարարն անձամբ ի՞նչ է կարծում, իրո՞ք խեղաթյուրված է Մարտի 1-ը, Հարությունյանը կարճ պատասխանեց. «Կարծում եմ, որ թյուր ինֆորմացիա է փոխանցվել»: