Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի անդրանիկ հաղթողը «Ուրարտու Վիվառոն» է (տեսանյութ)

Սպորտ
a1basketbol-2602

Երեւանում անցկացված տղամարդկանց բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի անդրանիկ խաղարկությունում հաղթեց «Ուրարտու Վիվառոն»: Այսօր մրցաշարում կայացած վերջին խաղում մեր թիմը հանդիպեց Տուլայի «Արսենալի» հետ, որն առաջին երկու խաղերում հաղթել էր իր մարցակիցներին՝ բելառուսական «Ցոր Բորիսֆենին» եւ ղազախական «Բարսի Ատիրաուին»: Սակայն, մրցաշարային աղյուսակում այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ եթե «Ուրարտու Վիվառոն» այս խաղում հաղթեր 8 միավորի տարբերությամբ, ապա թիմը դառնում էր գավաթակիր: Այդպես էլ եղավ: Մեր բասկետբոլիստները վերելքով անցկացրին ամբողջ հանդիպումը եւ վստահ հաղթանակ տարան՝ 92:72: Արդյունավետ խաղով հատկապես աչքի ընկավ Հենրի Շեյնը, որը վաստակեց 22 միավոր: Նա ճանաչվեց մրցաշարի լավագույն կենտրոնական: Հավելենք, որ հանդիպումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Խաղին ներկա էր Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: Վերջին երկուսը մասնակցեցին մեդալների պարգեւատրման արարողությանը: Վերջում կուզեինք անդրադառնալ մեկ հարցի: Մրցաշարին մասնակցող երկրների դրոշները «Միկա» մարզադահլիճում կախված էին շրջված, ուղղահայաց տեսքով: Դա, բնականաբար, անընդունելի է, քանի որ նման լուրջ մրցաշարերում կազմակերպիչները հաշվի են առնում բոլոր մանրուքները, այդ թվում երկրների դրոշների դիրքը: