Առավոտ. «Մենք մարդ բերելու խնդիր չունենք». Հակոբ Սիմիդյանը՝ Մարտի 1-ի երթի մասին
Այսօր «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում փակ էր անցկացնում քննարկելու մարտի 1-ի երթի հետ կապված տեխնիկական հարցեր: Քիչ առաջ նիստի ավարտից հետո խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Քանի որ ֆրակցիան մեծ է, աշխատանքային խումբ ստեղծեցինք: Տարբեր առաջարկներ եղան մեր մասնակցության վերաբերյալ, աշխատանքային խումբը կհավաքի առաջարկները: Մասնակցության հետ կապված միգուցե հայտարարության տեքստ լինի»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք քննարկվե՞լ է երթին այսպես ասած «մարդ բերելու» հարցը, որպեսզի երթը մարդաշատ լինի՝ Հակոբ Սիմիդյանն արձագանքեց. «Ձեր կարծիքով, մարդ բերելու հա՞րց ենք հիմա այստեղ քննարկել: Բնականաբար, պետք է իրազեկենք, բայց ոչ մարդ բերենք, մենք մարդ բերելու խնդիր չունենք»: Դիտարկմանը, որ ձեր նախորդ երթին փոքրաթիվ մարդիկ էին մասնակցում՝ Սիմիդյանը պատասխանեց. «Մենք մտավախություն չունենք, որից ենթադրելով՝ ձեր ասած մարդ բերելու խնդիր պետք է դնենք մեր առաջ»: Հարցին՝ Մարտի 1-ի երթին ձեր խմբակցության բոլոր պատգամավորները մասնակցելո՞ւ են՝ Հակոբ Սիմիդյանը պատասխանեց, որ հարցն էլ հենց դա է, որ պատգամավորները տարբեր առաջարկներ են արել, բայց թե «բոլորով մասնակցո՞ւմ ենք, թե՞ ոչ, ի մի կբերվեն առաջարկները: Մարդիկ կային, որ ասում էին՝ բոլորով մասնակցենք, կարծիքներ էլ կային, որ պետք է ազատ թողնել»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով