Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Աէրոֆլոտ Օփենի միանձնյա առաջատարին

Սպորտ
a1chess-martirosyan

Մոսկվայում շարունակվում է շախմատի Աէրոֆլոտ Օփեն միջազգային մրցաշարը: A խմբի մրցաշարի 7-րդ տուրում մեր գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթեց միանձնյա առաջատար, հնդիկ Կրիշնան Սաշիկիրանին եւ միավորներով հավասարվեց նրան: Նրանց միացավ նաեւ էստոնացի շախմատիստ Կաիդո Կուլոացը, որը նույնպես հանղթանակ տարավ այս տուրում եւ վաստակեց 5,5 միավոր: Մեր մյուս մասնակից Տիգրան Լ. Պետրոսյանը ընթացիկ պարտիայում պարտության մատնեց իսրայելցի Տամիր Նաբաթիին եւ ընդհուպ մոտեցավ առաջատար եռյակին: Նա այժմ ունի 5 միավոր: Այսօր նախատեսված 8-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը կմրցի ռուսաստանցի Ալեքսեյ Սարանայի հետ, իսկ նրա գլխավոր մրցակիցները կհանդիպեն իրար հետ: Տիգրան Լ. Պետրոսյանը սեւերով կխաղա իրանցի Մ.Ամին Տաբատաբաեի հետ: B մրցաշարում մրցանակային տեղերի հավակնում է միայն միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, որը վաստակել է 5 միավոր եւ զբաղեցնում է 5-րդ տեղը: Արթուր Դավթյանը եւ Ռաֆայել Վահանյանը, որոնք ունեն 4,5-ական միավոր, առավելագույնը կարող են պայքարել առաջին տասնյակ մտնելու համար: