Բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնությունն ավարտվեց
Աջակցիր «Ա1+»-ինԱվարտվեց տղամարդկանց բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը:
Մասնակից 6 թիմերը ահա այսպիսի հաջորդականությամբ են տեղեր գրավել մրցաշարային աղյուսակում.
- «Արագած»՝ 34 միավոր
- «Ուրարտու -Վիվառո»՝ 32
- «Արցախ»՝ 31
- «Արթիկ-Ման Հոլդինգ»՝ 30
- ՖԻՄԱ՝ 25
- «Էրեբունի Սեդարս»՝ 23
Առաջնության կանոնակարգով առաջին երկու տեղերը մտած թիմերը միանգամից մտել են կիսաեզրափակիչ, իսկ մնացած չորս թիմերը միմյանց հետ հանդիպումներում պետք է խաղարկեն մնացած երկու ուղեգրերը: «Արցախն» այդ փուլում կհանդիպի «էրեբունի Սեդարսի», իսկ «Արթիկ-Ման հոլդինգը»՝ ՖԻՄԱ-ի հետ:
Այս զույգերի հաղթողները կմտնեն կիսաեզրափակիչ եւ «Արագածի» ու «Ուրարտու-Վիվառոյի» հետ կվիճարկեն եզրափակիչի երկու ուղեգրերը:
Կայացել է նաեւ Հայաստանի գավաթի 2018/19 թթ. խաղարկության վիճակահանությունը: Դրա արդյունքներով 1/4 եզրափակիչում միմյանց դեմ կմրցեն հետեւյալ թիմերը. «Արցախ» - «Արագած-2», «Արագած» – «Գյումրի», «Արթիկ–Ման Հոլդինգ» – «Էրեբունի Սեդարս», «Ուրարտու Վիվառո» – ՖԻՄԱ:
Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչը տեղի կունենա տուն-դուրս տարբերակով: