Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրունտի վրա խաղալը չի նշանակում, որ ավարտում եմ կարիերաս. Ռոջեր Ֆեդերեր

Սպորտ
sport-federer-25.02.

Շվեյցարացի աշխարհահռչակ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը երկու տարի ընդմիջումից հետո որոշել է կրկին հանդես գալ ավազածածկ կորտերով մրցաշարերում: 37-ամյա մարզիկն այսպես է բացատրում իր այդ որոշումը: «Դա բացարձակապես չի նշանակում, որ ես պատրաստվում եմ ավարտել իմ կարիերան կամ հրաժարվում եմ խաղալ գրունտի վրա: Ես այդ մասին չէի մտածում, երբ հայտավորվում էի Մադրիդի մրցաշարում: Ես հասկացա, որ իմ մարմինը ներկայումս պատրաստ է ավազածածկ կորտին, բացի այդ մադրիդյան մրցաշարը տեղավորվում է իմ ժամանակացույցի մեջ: Չեմ ցանկանում երկար ընդմիջում վերցնել եւ փորձում եմ պահպանել իմ խաղային ռիթմը մինչեւ երկրորդ կիսամյակի սկիզբը: Իհարկե, ավազի վրա խաղալը դժվար կլինի իմ համար, բայց սարսափելի բան չեմ տեսնում դրանում: Ի վերջո, ես մեծացել եմ հենց նման կորտերում խաղալով: Այժմ լիովին պատրաստ եմ սահուն անցնելու ամուր ծածկից ավազին, հետո՝ խոտածակին, ապա՝ հակառակը», - Ֆեդերերի խոսքերը մեջբերում է Sport360-ը: Նշենք, որ շվեյցարացի հայտավորվել է Մադրիդի մրցաշարին, որը տեղի է ունենալու մայիսի 3-12-ը: