A
A
Հենրիխ Մխիթարյանը «Արսենալին» անմիջականորեն օգնեց հաղթելու «Սաութհենփթոնին» (տեսանյութ)
Անգլիայի ֆուտբոլի պրեմիեր լիգայի 27-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում ընդունեց «Սաութհեմփթոնին»:
Հանդիպման 6-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Ալեքսանդր Լյակազետը առաջ մղեց տանտերերին, իսկ 17-րդ րոպեին արդեն մեր ֆուտբոլիստը կրկնապատկեց հաշիվը: Մնացած ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց:
Այդպիսով, Լոնդոնի «Արսենալը» Հենրիխ Մխիթարյանի անմիջական մասնակցությամբ 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ, վաստակեց 53 միավոր եւ բարձրացավ չեմպիոնների լիգայի գոտի՝ 4-րդ տեղ: «Սաութհենփթոնը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց եւ մնաց վտանգավոր 18-րդ հորիզոնականում: