A
A
Ուղիղ. «Արսենալ» - «Սաութհենփթոն». Հենրիխ Մխիթարյանը մեկնարկայինում է (տեսանյութ)
Լոնդոնի «Արսենալը», որի ֆուտբոլիստն է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, այսօր Անգլիայի պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում սեփական դաշտում կընդունի «Սաութհեմփթոնին»:
Հանդիպումը կարեւոր նշանակություն ունի կողմերի համար, քանի որ տանտերերը պայքարում են չեմպիոնների լիգայի ուղեգրի, իսկ հյուրերը ուժեղագույների խմբում իրենց տեղը պահպանելու համար:
Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Հենրիխ Մխիթարյանը խաղը կսկսի մեկնարկային կազմում:
«Արսենալ» - «Սաութհենփթոն» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 18:05-ին: Զուգահետ կընթանա նաեւ տուրի կենտրոնական խաղը՝ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»: Անգլիական ֆուտբոլի սիրահարները այս հանդիպումները կարող են ուղիղ եթերով դիտել նաեւ մեր կայքէջում:
