A
A
Ֆրանկ Էնգելին ընդունել է ԱԳ նախարարը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Լյուքսեմբուրգի Քրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցության նորընտիր նախագահ Ֆրանկ Էնգելին։ Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության զարգացման օրակարգի շուրջ։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ը։