Վերելակների ընթացիկ սպասարկման բյուջեն պետք է վերանայել. Դավիթ Խաժակյան (տեսանյութ)
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, անդրադառնալով Երևան քաղաքի բյուջեից հատկացված միջոցներին ու դրա կրճատման արդյունքում աշխատանքների ծավալների կրճատմանը. «Երբ քննադատում էինք Երևանի 2019թ․ բյուջեի այն մասը, որով ավելի քան 3 անգամ կրճատվում էր վերելակների ընթացիկ պահպանման ծախսերը, մեզ ասում էին, որ աշխատանքների ծավալները պահպանվելու են և դրանք իրականացվելու են ավելի ցածր գներով։ Շենգավիթ վարչական շրջանի օրինակով հերքում եմ այդ պատասխանի իսկությունը և փաստում, որ վերելակի ընթացամասերի ձեռքբերման ծավալները քաղաքապետարանը էապես նվազեցրել է նախորդ տարվա համեմատ։ Նախորդ տարի գնվող 24 տեսակի պահեստամասերի փոխարեն նախատեսվում է գնել թվով 16 տեսակի պահեստամաս։ Յուրաքանչյուր առանձին պահեստամասի քանակը կրճատվել է շուրջ 3 անգամ։ Գնումը նախատեսվում է իրականցնել նույն կազմակերպության կողմից ինչ նախկինում։